ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հարկավոր է երկրից դուրս բերել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հարկավոր է երկրից դուրս բերել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը

Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ հարկավոր է երկրից դուրս բերել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը՝ հանրապետության կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ցանկանում ենք անհապաղ սկսել Իրաքում կոալիցիայի ուժերի դուրսբերման գործընթացը, քանի որ դա անհրաժեշտ է մեր երկրում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև կոալիցիայի անդամ երկրների հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու համար՛՛:

Մուհամեդ աս Սուդանիի խոսքով՝ միջազգային դաշինքի ուժերը զգալի ներդրում են ունեցել ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական կազմակերպության նկատմամբ հաղթանակ տանելու գործում, և Իրաքում ՛՛գնահատում են դաշնակիցների օգնությունը՛՛։

Միևնույն ժամանակ, սակայն, ըստ նրա, ՛՛ԻՊ-ն այլևս սպառնալիք չի ներկայացնում Իրաքի համար՛՛, հետևաբար երկրում կոալիցիայի զինված ուժերի գտնվելու արդարացումներ չկան։

Վարչապետը նշել է, որ ևս մեկ գործոն, որն Իրաքի իշխանություններին ստիպել է արագացնել միջազգային դաշինքի զորքերի դուրսբերման գործընթացը, Իրաքի անվտանգության ուժերի շտաբների վրա գրոհներն են։

  • Կիսվել: