շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը

Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը

Հակադարձելով Իրաքի հյուսիստային շրջանների վրա Թուրքիայի կործանիչների կողմից իրականացված ավիահարձակմանը Թուրքիայի դեսպանը կնչվել է Իրաքի ԱԳՆ, գրում է parstoday.com-ը:

Հունիսի 15-ի առավոտյան Թուրքիայի 18 կործանիչներ հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային  Մախմուր և  Սանջար շրջանների մերձակայքում գտնվող անօթևանների մի ճամբարի վրա: 

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրաքի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Երեքշաբթի օրը Իրաքի ԱԳ նախարար Աբդոլքարիմ Հաշեմը Թուրքիայի դեսպան  Ֆաթիհ Յիլդեզին է ներկայացրել  նախարարության բողոքի նամակը»:

Հաղորդման համաձայն, Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանների և ինքնիշխանության խախտման պատճառով, պաշտոնական Բաղդադը դատապարտել է միջազգային օրենքները, պայմանագրերը, բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքի ու բարիդրացիական սկզբունքները խախտող Թուրքիայի քայլը: 

  • Կիսվել: