ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը ծրագրում է ռուսական պողպատը փոխանակել ավտոպահեստամասերի հետ

Իրանը ծրագրում է ռուսական պողպատը փոխանակել ավտոպահեստամասերի հետ

Իրանն ու Ռուսաստանը կարող են փոխանակման սկզբունքով առևտուր իրականացնել, ինչը թույլ կտա Թեհրանին ներկրել պողպատ, իսկ Մոսկվային՝ ավտոպահեստամասեր և գազային տուրբիններ: Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի հարցերով նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինային:

Առևտրատնտեսական համագործակցության երկկողմ մշտական հանձնաժողովի նիստում Ֆաթեմի Ամինան ընդգծել է, որ Թեհրանին հարկավոր է նաև ցինկ, կապար, ալյումին՝ ներքին պահանջարկի բավարարման համար:

Նախարարը հավելել է, որ ռուսական մետալուրգիական արտադրանքի դիմաց իր երկիրը կարող է արտահանել մեքենաների համար պահեսամասեր և գազային տուրբիններ: Իրանական որոշ ընկերություններ ռուսական էլեկտրակայանների համար արդեն մատակարարման ու գազային տուրբինների վերանորոգման պայմանագրեր են կնքել:

  • Կիսվել: