չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում

Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում

Իրանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ դոլարի պարեն է արտահանում աշխարհի տարբեր երկրներ, գրում է parstoday.ir-ը:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Իրանի Պարենի և դեղերի կազմակերպության ղեկավար սեյեդ Հեյդար Մոհամադին Ռազավի Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում կայացած Պարենի համաշխարհային օրվա 13-րդ համաժողովի շրջանակներում ասել է. «Սննդամթերքի և ըմպելիքների անվտանգության ոլորտում դրական քայլեր են ձեռնարկվում՝ արտադրությունից առաջ, ընթացքում և հետո մինչև մատակարարման պահը։ Յուրաքանչյուր փուլում, անհրաժեշտ հաստատումներ ստանալուց հետո, տրվում է արտահանման լիցենզիա»։

Հանդիպմանը ներկա արտադրողները խնդրել են մեծացնել պետական աջակցությունն իրանական արտադրանքի քանակն ու որակը բարձրացնելու և այդ ապրանքներն աշխարհի տարբեր երկրներ արտահանելու համար։

 

  • Կիսվել: