կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանը սկսել է Հյուսիս-Հարավ միջանցքի հերթական հատվածի շինարարությունը

Իրանը սկսել է Հյուսիս-Հարավ միջանցքի հերթական հատվածի շինարարությունը

ԻԻՀ նախագահի ներկայությամբ մեկնարկել է Հյուսիս-Հարավ միջանցքի Նեհբանդան, Բիրջանդ, Քայն, Յունսի երկաթուղու շինարարությունը, որը կապում է հյուսիս-արևելքում գտնվող Սարխեսը հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստին, գրում է parstoday.ir-ը:

Զահեդան-Զաբուլ-Բիրջանդ-Մաշհադ երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 910 կմ, որից 430 կմ-ն անցնում է Հարավային Խորասան նահանգով: Այս նախագիծը կիրականացվի 23 մասով՝ 1,7 միլիարդ եվրոյի չափով վարկով: Երկաթիգծը կունենա ընդհանուր առմամբ 39 կայարան: Ճանապարհին կկառուցվի 112 մեծ կամուրջ՝ 11655 մետր երկարությամբ և 25 թունել՝ 11710 մ երկարությամբ։

Զահեդան-Մաշհադ երկաթուղին կանցնի Հարավային Խորասան նահանգի Նեհբանդան, Սարբիշեհ, Բիրջանդ, Քայն, Գոնաբադ և Յունսի քաղաքներով։

Նախագծի մեկնարկի արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահն ասել է, որ երկրի երկաթուղային ցանցին միանալը Հարավային Խորասանի ժողովրդի ու երկրի պաշտոնյաների վաղեմի ցանկություններից է, և այս պահանջի իրագործման նախապատրաստական աշխատանքները սկսվեցին Իմամ Հոսեյնի օրհնված անունով:

 

  • Կիսվել: