ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը շնորհակալ է ՌԴ-ից Սիրիայում համագործակցության համար. Ռայիսի

Իրանը շնորհակալ է ՌԴ-ից Սիրիայում համագործակցության համար. Ռայիսի

Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը Սիրիայի խնդրով կարող Է երկկողմ հարաբերությունների զարգացման մոդել դառնալ այլ ոլորտներում, Իրանը շորհակալ Է ՌԴ-ից այդ փոխգործակցության համար: Այս մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում, հայտնում է TASS-ը։

«Սիրիայում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության՝ մեր հաջող մոդելն, անտարակույս, հնարավոր Է դարձել (ահաբեկչությանը) Սիրիայի ժողովրդի եւ կառավարության դիմադրության պայմաններում: Եվ դա երաշխավորում Է պետությունների անկախությունը, տարածշրջանում կհանգեցնի կայուն խաղաղության եւ անվտանգության: Այդ իսկ համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը համագործակցության համար՝ ՌԴ-ի նախագահ պարոն (Վլադիմիր) Պուտնի իմաստուն կառավարմամբ հանդերձ: Դա կարող Է արդյունավետ մոդել դառնալ տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների զարգացման համար»,- ասել Է նա։

  • Կիսվել: