երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքական «Վաթան» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսել

Թուրքական «Վաթան» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու լայնածավալ արշավ է սկսել

Թուրքական ՛՛Վաթան՛՛ (՛՛Հայրենիք՛՛) կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակով երկրում ծավալված արշավի շրջանակում հազարավոր ստորագրություններ է հավաքել խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր գավառներում և շրջաններում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալան այս առնչությամբ, մասնավորապես, ասել է. ՛՛Թուրք ժողովուրդն ապստամբում է ՆԱՏՕ-ի դեմ։ Մեր կոչերը կարճ ժամանակում քամու պես տարածվեցին ավելի քան 100 նահանգներում և շրջաններում, հազարավոր ստորագրություններ հավաքեցին և աջակցություն գտան մեր քաղաքացիների մոտ՛՛:

Նշվում է, որ Vatan կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանն առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից, քանի որ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը, ՛՛Դաշինքի դեմ քաղաքականությունը կարևոր է երկրի տնտեսական ապագայի համար՛՛:

Ինչպես հայտնի է՝ ՛՛Վաթանը՛՛ ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ:

  • Կիսվել: