երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանը քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո

Իրանը քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին սեպտեմբերի 24-ին ափսոսանք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի ի պատասխան այդ որոշման»,-հայտարարել է նա և Կիևին խորհուրդ տվել խուսափել երրորդ երկրների ազդեցությունից, «որոնք ձգտում են փչացնել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»:

  • Կիսվել: