հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հարեւան երկրներին օդային երթեւեկությունը վերահսկելու հարցում

Իրանը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հարեւան երկրներին օդային երթեւեկությունը վերահսկելու հարցում

Իրանի օդանավակայանների և օդային նավագնացության ընկերության օդային երթևեկության վերահսկման բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է ընկերության պատրաստակամության մասին՝ ուսումնական ծառայություններ մատուցել հարևան երկրների կարգավարներին, գրում է parstoday.ir-ը:

Ահմեդ Նիքնամն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքների կառավարման մասնագետների գիտական ​​կարողությունների և աշտարակի ու ռադարի 3D սիմուլյատորների առկայության շնորհիվ հնարավոր է ուսումնական ծառայություն մատուցել այլ երկրներին, հատկապես հարևան երկրներին։

Նիքնամը հավելել է, որ այս կապակցությամբ Իրանը ներկայումս դասընթացներ է անցկացնում 67 սիրիացի կարգավարների համար։ Այս դասընթացները Իրանում անցկացվում են արդեն 10-րդ տարին անընդմեջ և դասընթացների շարունակվելը վկայում է դասընթացի բարձր որակի մասին։

 

  • Կիսվել: