հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերին․ Ռայիսի

Իրանը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերին․ Ռայիսի

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած տեսակի դիվանագիտական ջանքերի, որոնք կնպաստեն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է մշակել համապատասխան ծրագիր՝ այդ կապակցությամբ ցանկացած տեսակի աջակցության համար:

Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանը, հենվելով իր արտաքին քաղաքակլանության սկզբունքների վրա, դեմ է գերիշխանությանը և պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու բոլոր ազգերի իրավունքը»:
 
Նա նշել է. «Իրանը հասկանում է ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված մտահոգությունները և ընդգծում բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը»:
 
Ռայիսին ասել է. «Իրանը համոզված է, որ դիվանագիտությունը և միջազգային պարտավորությունների նկատմամբ բոլոր կողմերի հավատարմությունն ուկրաինական  ճգնաժամից դուսր գալու միակ արդար ճանապարհն է»:
 
Նա նաև նշել է, որ հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն քաղաքացիների  կյանքի ու ունեցվածքի և միջազգային ու մարդասիրական իրավունքների պահպանմանը:

  • Կիսվել: