շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը պատրաստ է ներդրումներ կատարել Աֆղանստանում

Իրանը պատրաստ է ներդրումներ կատարել Աֆղանստանում

Քաբոլում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Բահադոր Ամինյանը, շաբաթ օրը, «Թալիբանի» ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթթաքիի հետ հանդիպմանը ասել է. «Թեհրանը պատրաստ է ներդրումներ կատարել և լուծել Աֆղանստանի տնտեսական խնդիրները», գրում է parstoday.com-ը:

Անդրադառնալով Իրանի ու Աֆղանստանի բազմաթիվ ընդհանրություններին՝ Ամինյանը հավելեց. «Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, հատկապես Աֆղանստանի էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, առևտրի և առողջապահության ոլորտներում»:

Թալիբանի պաշտոնյաները վերջին շաբաթների ընթացքում քննարկում էին տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունները:

Ուզբեկստանը, Ղազախստանը, Պակիստանը, Ռուսաստանը և Չինաստանը այն երկրներից են, որոնք մինչ այժմ հետաքրքրություն են ցուցաբերել Աֆղանստանի հետ ներդրումների և առևտրի ավելացման հարցում:

  • Կիսվել: