ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել

Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել

ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ։

Նշվում է, որ երեքշաբթի օրը, Թուրքմենստանի նավթի և գազի հարցերով փոխվարչապետ Շահին Աբդուլռահմանի հետ հանդիպման ժամանակ, Ջավադ Օջին ասել է. «Հաշվի առնելով համաշխարհային շուկայում բենզինի գների բարձրացումը, Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել»:
 
Նա հավելել է. «Իրանի նավթի նախարարությունն արդյունավետ քայլեր է ձառնարկում՝ տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների հետ համագործակցության ուղղությամբ»:
 
Ջավադ Օջին նշել է, որ «Իրանը նավթի, կոնդենսատի և այլ նավթամթերքների արտահանման ոլորտներում կառուցողական և փոխշահավետ փոխգործակցություններ ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի հետ»:

  • Կիսվել: