Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագրին
Իրանը պաշտոնապես ներկայացրել է իր պատասխանը Միացյալ Նահանգների կողմից միջնորդների միջոցով փոխանցված 15 կետանոց համաձայնագրին և ներկայացրել է սեփական պայմանները: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը՝ հղում անելով իր աղբյուրին
Մասնավորապես նշվում է, որ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ «ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետերի վերաբերյալ Իրանի պատասխանը պաշտոնապես ուղարկվել է երեկ գիշերը՝ միջնորդների միջոցով. Իրանը սպասում է մյուս կողմի պատասխանին»։
Ըստ ղղբյուրի՝ Իրանը պատասխանում նշել է, որ «թշնամու ագրեսիան և ահաբեկչությունը պետք է դադարեցվեն, պետք է ստեղծվեն օբյեկտիվ պայմաններ, որպեսզի պատերազմը չկրկնվի, պետք է երաշխավորվի վնասների վճարումը և փոխհատուցում տրվի, հստակ որոշվեն պատասխանատվությունները, և պատերազմի ավարտը պետք է իրականացվի բոլոր ճակատներում և տարածաշրջանում ներգրավված դիմադրության բոլոր խմբերի համար»։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա նշվում է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրականացումը եղել է և կլինի Իրանի բնական ու օրինական իրավունքը, և դա նաև մյուս կողմի պարտավորությունների կատարման երաշխիք է, որը պետք է ճանաչվի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը մերժել էր պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը։


