երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իրանը նոր զենքերով ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա. ցամաքային զորքերի հրամանատար

Իրանը նոր զենքերով ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա. ցամաքային զորքերի հրամանատար

Թեհրանն առաջիկա ժամերին նոր սպառազինության կիրառմամբ ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա, երեքշաբթի հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին:

«Նոր և առաջադեմ զենքերի կիրառմամբ զանգվածային անօդաչու թռչող սարքերով հարձակումներն արդեն սկսվել են և առաջիկա ժամերին միայն կուժեղանան», - հաղորդել է Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։

Մինչդեռ  ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերն ասել է, որ Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ:

«Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել: Երբ փոշին նստի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, որոնց համեմատ (Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ) փեյջերի գործողությունը գրեթե դատարկ բան կթվա», - ասել է Լեյթերը։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր մասերում տեղի ունեցան կապի սարքերի, հիմնականում՝ փեյջերների և ռատիոների բազմաթիվ պայթյուններ։ Հանրապետության իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3,000-ը։

  • Կիսվել: