երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Սիրիայի հետ

Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Սիրիայի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է՝ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը Սիրիայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Թեհրանում Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի հետ հանդիպման ժամանակ։

Մոխբերն ասել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը հատուկ ուշադրություն են դարձնում Սիրիային:

Մոխբերը խոսքում հիշատակել է Գազայում Իսրայելի կողմից իրականացվող վերջին գործողությունները և դրանք որակել որպես ջարդ, ռազմական հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն։

Սիրիայի վարչապետը Թեհրան իր այցը որակել է որպես երկկողմ հարաբերությունների շրջադարձային կետ:

Նա հույս է հայտնել, որ երկու ժողովուրդները շուտով կզգան Թեհրան այցի արդյունքում ձեռքբերումները։

  • Կիսվել: