երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
«Իրանը մեղսակից է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը». ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական

«Իրանը մեղսակից է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը». ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական

Իրանը «մեղսակից է» ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը: Այս մասին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Նրանք տրամադրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ֆինանսավորման առյուծի բաժինը: Նրանք ուսուցում են տրամադրում, հնարավորություններ են տալիս, աջակցություն են ցուցաբերում և երկար տարիներ կապի մեջ են եղել ՀԱՄԱՍ-ի հետ՞ Այս ամենը դեր խաղաց այն ամենի մեջ, ինչ մենք հիմա տեսանք»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Իրանը նախապես տեղյա՞կ է եղել հարձակման մասին, թե՞ օգնել է ծրագրել կամ ուղղորդել հարձակումը, Սալիվանն ասել է. «Այս պահին մենք դրա մասին հաստատում չունենք»:

  • Կիսվել: