հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, հայտարարել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Իրանի դեսպանատան թվիթերյան էջը:

«ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-նշել է դեսպանը:

  • Կիսվել: