երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իրանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Իրանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։

«Կցանկանայի Իսրայելին ասել՝ վերջ տվեք անմեղ մարդկանց սպանելուն, դադարեցրեք ռմբակոծել բնակելի շենքերը, այն մարդկանց, ովքեր արդեն ոչինչ չունեն։ Իսրայելը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային պայմանագրերը, քանի որ գիտի, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կանգնած են դրա հետևում», - ասել է նա։

  • Կիսվել: