հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը հայտարարել է, որ աշխարհն անտեսել է ատոմային ռումբի մասին Իսրայելի նախարարի խոսքը

Իրանը հայտարարել է, որ աշխարհն անտեսել է ատոմային ռումբի մասին Իսրայելի նախարարի խոսքը

Իսրայելն, ըստ էության, խոստովանել է, որ ատոմային ռումբ ունի, սակայն համաշխարհային հանրությունը դրան չի արձագանքում: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ մեկնաբանելով Իսրայելի Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուի հայտարարությունները Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին, գրում է parstoday.ir-ը:

«Նախարարներից մեկն ասաց, որ եթե հարկ լինի, ատոմային ռումբ կգցեն Գազայի վրա։ Նախ սա շատ տգեղ սպառնալիք է։ Երկրորդ՝ ասում էին, որ ատոմային ռումբեր չունեն։ Պարզվում է՝ ունեն։ Ինչո՞ւ համաշխարհային հանրությունը չի արձագանքում այս սպառնալիքներին,- ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

Դիվանագետը նաև հռետորական մի քանի հարց է ուղղել միջազգային հանրության դիրքորոշման վերաբերյալ։ «Ի՞նչ արեցին մեզ, քանի՞ պատժամիջոցներ կիրառեցին մեր նկատմամբ։ Որտե՞ղ է ՄԱԳԱՏԷ-ն [Իսրայելի հետ կապված իրավիճակում]: Սա չի՞ հակասում անվտանգությանը: Արդյո՞ք [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի պարտականությունը, համաձայն Կանոնադրության, խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելը չէ, ինչո՞ւ դա չի արվում։ Հնարավո՞ր է Պաղեստինի հարցը լուծել ատոմային ռումբով․ այս հարցերի վրա է ուշադրություն հրավիրել դեսպանը։

  • Կիսվել: