ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը հայտարարել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչների հայտնաբերման և վնասազերծման մասին

Իրանը հայտարարել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչների հայտնաբերման և վնասազերծման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հետախուզության նախարարության հետ համագործակցությամբ վնասազերծել է խմբավորում, որն աշխատում էր իսրայելական հատուկ ծառայությունների համար։

Այս մասին հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը: Զինվորականների տվյալներով՝ խումբը զբաղվել է մարդկանց առևանգմամբ, ցուցմունքներ կորզելով, ինչպես նաև անձնական և հասարակական ունեցվածքի ոչնչացմամբ:

Նշվում է, որ ցանցի գործակալները ձերբակալվել են։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ խմբավորման կազմի մեջ աշխատող մարդկանց թիվը, չի նշվում։ Դրանից մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել, որ Թեհրանում սպանել են ԻՀՊԿ անդամին, որը Սիրիայում և Իրաքում մասնակցել է «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին։

Նշենք, որ «Իսրայելական հետախուզության՝ Մոսադի» գործակալներին և օբյեկտներին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ Իրանի իշխանությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում երկրում։ Ապրիլի վերջին հաղորդվել էր երեք ձերբակալված գործակալների մասին, իսկ մարտին՝ Իրանը ստանձնել էր Էրբիլի (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) հրթիռային հարձակման պատասխանատվությունը: Թիրախները դարձյալ՝ Մոսադի երկու կենտրոններն էին։

  • Կիսվել: