ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը հաստատել է, որ սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» կփոխանցի Կիևին

Իրանը հաստատել է, որ սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» կփոխանցի Կիևին

Իրանի քաղավիացիայի կազմակերպության ավիավթարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզաիֆարը հաստատել է, որ Թեհրանն Ուկրաինային կփոխանցի հունվարի 8-ին Թեհրանում խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը», հղում անելով իրանական աղբյուրին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ հաճախ են հանդիպումներ ունեցել ուկրաինացի փորձագետների հետ, և ուկրաինական կողմի խնդրանքով «սև արկղերը» կուղարկվեն այդ երկիր:  

Նշենք, որ ուրբաթ Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ «սև արկղերը» կփոխանցվեն իրենց: Վերջինս հավելել էր, որ եթե ուկրաինացի մասնագետներին չհաջողվի վերծանել դրանց տվյալները, ապա «սև արկղերը» կուղարկվեն Ֆրանսիա:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռն օդ բարձրանալուց րոպեներ անց սխալմամբ խոցվել է իրանական ուժերի կողմից: Ավիավթարի հետևանքով 176 մարդ է մահացել, որոնք Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ էին:

  • Կիսվել: