Իրանը հարվածել է Աբու Դաբիում գտնվող Emirates Global Aluminum գործարանին․ մի քանի աշխատակից է տուժել
Իրանը հարձակվել է Աբու Դաբիի Խալիֆա արդյունաբերական գոտում գտնվող «Emirates Global Aluminium» (EGA) գործարանի վրա, արտադրությանը զգալի վնաս է հասցվել։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն, տեղեկացնում է «Asharq» հեռուստաալիքը:
Նշվում է, որ մի քանի աշխատակից է տուժել, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


