երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանը եւ Թուրքիան կերկարացնեն գազի մատակարարումների 25-ամյա համաձայնագիրը

Իրանը եւ Թուրքիան կերկարացնեն գազի մատակարարումների 25-ամյա համաձայնագիրը

Թեհրանը եւ Անկարան համաձայնության են եկել երկարաձգելու Իրանից Թուրքիային գազի մատակարարումների շուրջ՝ ավելի վաղ կնքված 25-ամյա համաձայագիրը: Հուլիսի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Մենք համաձայնության եկանք երկու երկրների միջեւ գազի մատակարարումների վերաբերյալ 25-ամյա համայձանագրի երկարաձգման շուրջ»,- ասել Է նա: Ռայիսիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը՝ նվիրված քաղաքական գործիչների հանդիպման արդյունքներին, հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Իրանի նախագահը հավելել Է, որ կողմերը համաձայնվել են աշխատել առեւտրական շրջանառության մեծացման ուղղությամբ: «Մենք որպես նպատակ նշել ենք 30 միլիարդ դոլար թիվը, այսինքն՝ առեւտրի ընթացիկ ծավալը պետք Է եռապատիկ մեծանա»,- ասել Է նա: Բացի դրանից, հեռուստատեսությունը ցուցադրել Է երկու երկրների միջեւ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագրի մանրամասները չեն ճշտվել: Իրանը Թուրքիային Է մատակարարում տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ Թենգիզ - Անկարա գազատարով: Իրանական գազի բաժնը Թուրքիայի Էներգետիկական հաշվեկշռում կազմում Է շուրջ 15 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: