հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը և Հնդկաստանը պետք է ավելի արդյունավետ դեր խաղան նոր աշխարհակարգում. Իրանի նախագահ

Իրանը և Հնդկաստանը պետք է ավելի արդյունավետ դեր խաղան նոր աշխարհակարգում. Իրանի նախագահ

Իրանը և Հնդկաստանը կարող են զարկ տալ երկկողմ համագործակցությանը, ինչը հնարավորություն կտա երկու երկրներին ավելի արդյունավետ դերակատարում ունենալ նոր աշխարհակարգում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին;

Նախագահ Ռաիսին այս մասին ասել է երկուշաբթի օրը Թեհրանում Հնդկաստանի վարչապետի` ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալի հետ կայացած հանդիպմանը:

Անդրադառնալով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ իր հանդիպմանը Սամարղանդում անցած սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում՝ Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրների ղեկավարները վճռական են ընդլայնել հարաբերությունները տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում։

Նախագահը նաև նշել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև ավելի ընդլայնված համագործակցությունը կարող է օգնել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը, այդ թվում՝ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների դեպքում։

Հնդիկ պաշտոնյան, իր հերթին, ասել է, որ մեծ փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, և զարգացող տեխնոլոգիաները գնալով ավելի են կապում երկրների տնտեսությունները։

Դովալը հավելել է, որ այս գլոբալ փոփոխությունների վրա ազդելու համար անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները հարևանների, մասնավորապես Իրանի հետ։

  • Կիսվել: