ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն մինչև 2023 թվականի վերջը

Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն մինչև 2023 թվականի վերջը

Բելառուսի պաշտոնական լրատվական գործակալությունը (Բելտա) հայտնել է մինչև այս տարվա վերջը Իրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի մշակման ավարտի և ստորագրման մասին, գրում է parstoday.ir-ը:

ISNA-ի փոխանցմամբ՝ այս ծրագրի մասին հայտարարվել է հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։

Նշենք, որ Իրանը իր հյուսիսարեւմտյան հարեւան Հայաստանին համարում է որպես եվրասիական շուկա մուտք գործելու դարպաս։

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ոչ միայն Իրանին տրամադրում է 185 միլիոնանոց շուկա, այլև այն կարող է Իրանի համար մեծ դարպաս բացել դեպի եվրոպական երկրներ, որպեսզի օգտվելով Եվրասիական տնտեսական միության անդամների դյուրացումներից, այս երթուղուց ձեռք բերել համընդհանուր արտահանումների հնարավորություն ամբողջ աշխարհում։

 

  • Կիսվել: