շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը և «4+1» խումբը նոր փաստաթուղթ են մշակել

Իրանը և «4+1» խումբը նոր փաստաթուղթ են մշակել

Իրանը և «4+1» խումբը մշակել են նախատեքստ, որում ներառված են Իրանի տեսակետները: Փաստաթուղթը, վերջնական տեսքի բերելու դեպքում, հիմք կհանդիսանա հետագա խորհրդակցությունների համար, գրում է parstoday.com-ը:

Վիեննայի բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները կվերսկսվեն տասը օր ընդմիջումից հետո: Չնայած որոշ եվրոպացի պաշտոնյաների և որոշ երկրների լրատվամիջոցների տարածած աղմուկին, կողմերը կարողացել են ընդհանուր եզրեր գտնել:

ՀԳՀԾ-ի անդամ երկրների ավագ բանակցողները անցած շաբաթվա բանակցություների արդյունքները ամփոելու նպատակով կրկին կհավաքվեն Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում: Այս բանակցությունների նպատակն է չեղարկել ճնշող պատժամիջոցները։

Եվրոպական երեք երկրների պատվիրակությունները վերադառնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար: Իսկ համաձայնության տեքստի մշակման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել։

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման նպատակով Վիեննայի բանակցությունները շարունակվում են դրանք կործանելուն ուղղված ընդդիմադիր ԶԼՄ-ների արշավի և Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների ֆոնին, սակայն Իրանի ջանքերի շնորհիվ, դրանցում զգալի առաջընթաց է արձանագրվել:

  • Կիսվել: