կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանը դատի կտա իսրայելցի պաշտոնյաներին «մարդկության դեմ հանցագործությունների» համար

Իրանը դատի կտա իսրայելցի պաշտոնյաներին «մարդկության դեմ հանցագործությունների» համար

Իրանի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի ղեկավար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսրայելի պաշտոնյաների դեմ դատական հայց կներկայացվի նրանց երկարամյա հանցագործությունների համար, գրում է Mehr-ը։

Ղարիբաբադին ասել է, որ քրեական մեղադրանքներ կներկայացվեն Իսրայելի պաշտոնյաներին «մարդկության դեմ կատարած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ցեղասպանական և այլ թշնամական գործողությունների համար»:

«Կհարուցվեն նաև այլ գործեր Իրանի ժողովրդի դեմ այս ռեժիմի պաշտոնյաների կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են գիտնականների սպանությունները և այլ ահաբեկչական գործողություններն ու դիվերսիաները», - հավելել է նա:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ օտարերկրյա դատարաններում Պաղեստինին աջակցող անկախ փաստաբանների կողմից Իսրայելի դեմ ներկայացված բողոքների վերանայումը ևս մեկ գործունեություն է, որն իրականացվում է տարբեր երկրներում։

Նա նաև ընդգծել է «իսրայելական ռեժիմի հանցագործությունները փաստագրելու համար» իրավաբանական կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: