ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը դատական հայց կներկայացնի Թրամփի դեմ

Իրանը դատական հայց կներկայացնի Թրամփի դեմ

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեղադրելով նրան տնտեսական, ռազմական և մշակութային ահաբեկչության մեջ։ Այդ մասին գրում է regionmonitor.com-ը՝ նշելով, որ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ հունվարի 3-ին իրանցի հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ Թրամփի անմիջական հրահանգով, պետական ահաբեկչական գործողություն էր։

«Պարոն Թրամփն այս պահին մեղադրվում է իրանցի ժողովրդի դեմ տնտեսական և մշակութային ահաբեկչության հովանավորչության մեջ։ Նա սպառնացել է հարված հասցնել մեր մշակութային արժեքներին, նաև մեղադրվում է պետական ահաբեկչության մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս երեք մեղադրանքներով դատավարություն կսկսի Թրամփի դեմ»,- նշել է Զարիֆը։

  • Կիսվել: