կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Իրանը չի պատրաստվում միջուկային զենք մշակել Իսրայելի հարձակումից հետո

Իրանը չի պատրաստվում միջուկային զենք մշակել Իսրայելի հարձակումից հետո

Իրանին իսրայելական հարվածից հետո երկիրը կշարունակի հավատարիմ մնալ միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու քաղաքականությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ է և մնում է անփոփոխ. հիմնվելով մեր երկրի բարձրագույն կրոնաքաղաքական իշխանության ֆեթվայի (խմբ.՝ հոգևոր բարձրագույն անձի վճիռ) և ողջախոհության վրա՝ մենք չենք պատրաստվում մեր միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական հուն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

2003 թվականից Իրանում գործում է գերագույն առաջնորդի ֆեթվան այն մասին, որ միջուկային զենքի արտադրությունն արգելված է, քանի որ հակասում է իսլամին։

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։ 

 

  • Կիսվել: