երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային Փարիզում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ

Իրանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային Փարիզում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի գործընկերներին՝ կապված Փարիզում Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա հարձակման հետ։ Այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Այս հարձակումից մի քանի օր առաջ մենք նախազգուշացրել էինք Ֆրանսիայի կառավարությանը, որ ինչ-որ մեկը կարող է հարձակվել մեր դիվանագիտական ​​հաստատությունների վրա, և խնդրել էինք Ֆրանսիայի ու եվրոպական մի շարք այլ երկրների իշխանություններին ուժեղացնել Իրանի դեսպանատների անվտանգությունը»,- ասել է նա։

Քանանին նաև ընդգծել է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ Ֆրանսիայի կառավարությունը լիովին պատասխանատու է իր տարածքում գտնվող Իրանի դեսպանատան և դիվանագիտական ​​այլ օբյեկտների անվտանգության համար։

Սեպտեմբերի 9-ին Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ անհայտ անձն այրել է Փարիզում Իրանի դեսպանատան հետնամուտքի դուռը, որտեղ գտնվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հյուպատոսական բաժինը։ Հաջորդ օրը ISNA գործակալությունը հայտնել էր, որ Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​առաքելությունը վերսկսել է աշխատանքը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակվողը Մոլոտովի կոկտեյլ է նետել դեսպանատան դռան վրա։

  • Կիսվել: