երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը, Ադրբեջանն ու ՌԴ-ն կքննարկեն Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղուն վերաբերող հարցեր

Իրանը, Ադրբեջանն ու ՌԴ-ն կքննարկեն Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղուն վերաբերող հարցեր

Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կքննարկեն համագործակցությունը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:

Նա հավելել է, որ երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՝ Բաքվում։

՛՛Հաշվի առնելով գլոբալ իրադարձությունները եւ հատկապես Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային տարանցիկ երթուղիներով ապրանքների եւ էներգիայի փոխադրման հետ կապված խնդիրները՝ Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու կարեւորությունը կրկին գրավել է համաշխարհային հանրության ուշադրությունը՛՛,-ընդգծել է Քասաանին՝ նշելով, որ տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս շատ երկրներ շահագրգռված են այդ միջանցքից օգտվելու հնարավորություններով։

Նա շեշտել է այդ ճանապարհի զարգացման կարեւորությունն ինչպես Իրանի, այնպես էլ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար։

 

  • Կիսվել: