հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
Իրանում ուրանի հարստացումն՝ ըստ Թրամփի, շատ վատ քայլ է

Իրանում ուրանի հարստացումն՝ ըստ Թրամփի, շատ վատ քայլ է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը շատ վատ քայլ Է համարել երկու երկրների միջեւ հարաբերությունների համար: Երեկ այս մասին Թվիթերում գրaռում է արել նախագահ Թրամփը։

«Մեր կարծիքով եւ առկա տեղեկատվության համաձայն՝ Իրանն ուրան է հարստացնում: Դա շատ վատ քայլ է»,- գրել է նա և հավելել, որ «շատ դրական քայլ» կլիներ «Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-ի)՝ առեւանգված նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնի վերադարձումը»,- որը 2007 թվականին կորել Է Իրանում: ՀԴԲ-ի նախկին գործակալ Լեւինսոնն Իրան կատարած այցի ժամանակ անհետացել է 2007 թվականի մարտին, վերջին անգամ նրան տեսել են Քիշ կղզում: 

Հիշեցնենք, որ  նոյեմբերի լույս 7-ի գիշերը Իրանում՝Թերանիրց 180 կիլոմետր դեպի հարավ գտվող  Ֆորդո միջուկային օբյեկտում վերսկսվել  է ուրանի հարստացումը։  2015 թվականին Իրանն ստորագրել Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որի պայմաններով իրավունք չուներ ուրան հարստացնել մինչեւ 2025 թվականը: Անցյալ տարի ԱՄՆ-ը դուրս եկավ պայմանագրից, ինչը հանգեցրեց սուն գործարքի շուրջը Թեհրանի կողմից իր պարտավորությունների կատարման կրճատման:

  • Կիսվել: