հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Իրանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպանի բացակայության պայմաններում, այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել ԻԻՀ բողոքը՝ Մարոկկոյում կայացած արաբա-ռուսական համագործակցության ֆորումի 6-րդ նստաշրջանի հայտարարության մեջ պարունակվող անհիմն պնդումների կապակցությամբ, տեղեկացնում է parstoday.ir-ը:

Հանդիպմանն ԻԻՀ ԱԳՆ Պարսից ծոցի բաժնի գլխավոր տնօրենի օգնականը, հիշեցնելով երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը՝ որպես երկրների միջև հարաբերություններում հայտնի և հիմնարար սկզբունքներից մեկը, նշել է, որ Պարսից ծոցում գտնվող երեք կղզիներն Իրանի անբաժանելի մասնիկն են և Թեհրանն անընդունելի է համարում այս կապակցությամբ ցանկացած այլ պնդում:

Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է, որ ԻԻՀ կառավարության բողոքները հնարավորինս արագ կփոխանցի իր երկրի իշխանություններին։

 

  • Կիսվել: