երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՀՀ-ի կամ Ադրբեջանի տարածքով

Իրանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՀՀ-ի կամ Ադրբեջանի տարածքով

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներից հետո:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը:

Հիշեցնենք, որ այսօր Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա ղեկավարությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:

 

  • Կիսվել: