երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև տեղական ժամանակով ժամը 24:00-ն։ Այս մասին հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարությանը կից ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

Նա նշել է, որ ընտրողների ակտիվ մասնակցության պատճառով քվեարկությունը երկարաձգվել է ևս երկու ժամով։

Հիշեցնենք՝ Իրանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։

Նախագահի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Մասուդ Պեզեշիկյանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը։

 

  • Կիսվել: