շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսի հետևանքով պատգամավոր է մահացել

Իրանում կորոնավիրուսի հետևանքով պատգամավոր է մահացել

Իրանում կորոնավիրուսից մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը։ Այս մասին հայտնում է independent.co.uk կայքը` հղում կատարելով Իրանի պետական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը:

Տեղեկությունների համաձայն` Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։

Իրանի խորհրդարանի արդեն հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: Համաձայն պաշտոնական տվյալների, երկրում  կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի, վարակակիրներինը՝ 388-ի, ապաքինվածներինը՝ 73-ի։

  • Կիսվել: