երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանում կանանց իրավունքների պաշտպանները կստանան Եվրախորհրդարանի՝ Սախարովի անվան մրցանակը

Իրանում կանանց իրավունքների պաշտպանները կստանան Եվրախորհրդարանի՝ Սախարովի անվան մրցանակը

Իրանում 2022 թվականին մահացած ակտիվիստ Մահսա Ամինին և իրանցի կանանց ազատության համար պայքարող «Կանանց կյանքի ազատություն» շարժումը դարձել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան Եվրախորհրդարանի 2023 թվականի մրցանակի դափնեկիրներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Այդ խիզախ կանայք ոգեշնչեցին աշխարհին հավասարության, ազատության և արժանապատվության համար պայքարով»,- ասել է ԵԽ ղեկավարը։

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

  • Կիսվել: