Իրանում հրթիռակnծության հետևանքով վնաuվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը. Զախարովա
Իրանում հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Սպահանում հյուպատոսության շենքի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 8-ին, մի քանի աշխատակիցներ հետ են շպրտվել պայթյունի ալիքից, զոհեր և վիրավորներ չկան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


