երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանում ձնահյուսի հետևանքով 5 լեռնագնաց է զոհվել, կան վիրավորներ

Իրանում ձնահյուսի հետևանքով 5 լեռնագնաց է զոհվել, կան վիրավորներ

Իրանի Լորեստան նահանգի Զագրոս լեռներում մի խումբ լեռնագնացներ ձնահյուսի տակ են ընկել, կան զոհեր։ Հաղորդում է Associated Press-ը։ 

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ 

9 լեռնագնաց անհետ կորել են, նրանցից 5-ի մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ` Սան Բորան գագաթից, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 300 կիլոմետր հարավ-արևմուտք:

Հաջողվել է փրկել երեք մարդու կյանք։ Նրանք հոսպիտալացվել են։ 

  • Կիսվել: