ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրանում չեն բացառել Սյունիքում իրանական ռազմական ներկայությունը

Իրանում չեն բացառել Սյունիքում իրանական ռազմական ներկայությունը

Զորավարժություններն անհրաժեշտ են, բայց միայն դրանք բավարար չեն: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջազգային ծրագրի տնօրեն, իրանական վերլուծաբան Դիակո Հոսսեինին:

«Եթե Ադրբեջանի ու իսրայելական ռեժիմի միջև ապակառուցողական համագործակցությունը շարունակվի՝ Իրանի կենսական կարևորության շահերը հաշվի չառնելով, ապա պետք չէ բացառել ՀՀ հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման հարցի քննարկումը, որը կներառի նաև ԱԹՍ-ների ու հրթիռների կիրառման ուսուցումը, դրանցով վերազինումը, ինչպես նաև Սյունիքի արվարձանում ռազմական տեղակայումը՝ խաղաղության հաստատման համար»,- գրել է նա:

  • Կիսվել: