չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իրանում այսօր նշվում է Աշխարհազորի օրը

Իրանում այսօր նշվում է Աշխարհազորի օրը

Իրանում այսօր նշվում է Աշխարհազորի օրը, որը ձևավորվել է ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու հրամանով՝ 1979թ նոյեմբերի 26-ին, գրում է parstoday.ir-ը: 

Աշխարհազորի ձևավորումից անմիջապես հետո, իրանցի երիտասարդները կամավոր մեկնեցին Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ճակատներ և Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում կենդանի պահեցին իսլամական հեղափոխության գաղափարները՝ այդ ճանապարհին զոհաբերելով իրենց կյանքը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ Աշխարհազորն Իրանի ազգի մեծության և երկրի արդյունավետ ներքին ուժի դրսևորում է և ընդգծել. «Աշխարհազորը հույսի և վստահության աղբյուր է հեղափոխության և Իսլամական Հանրապետության համակարգի բարեկամների և ահ ու սարսափ՝ չարակամների ու թշնամիների համար»:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում աշխարհազորայինները պաշտպանել են Իրանի շահերը պաշտպանական ու ռազմական ոլրտներում և մեծ ձեռքբերումներ գրանցել գիտության և տեխնիկայի ոլորտներում:

 

  • Կիսվել: