շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում ավարտվել է Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների քվեարկության ժամկետը

Իրանում ավարտվել է Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների քվեարկության ժամկետը


Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ եւ բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունների քվեարկության ժամկետը ավարտվել է ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, ժամը 24:00-ին, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս ընտրությունները սկսվել էին Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիի հայտարարությամբ ուրբաթ առավոտյան ժամը 8:00-ին, և ընտրատեղամասերում մարդկանց ներկայության պատճառով քվեարկության վերջնաժամկետը երեք անգամ հետաձգվեց: նախ մինչև ժամը 20:00-ն, այնուհետև մինչև ժամը 22:00 և վերջի անգամ մինչև ժամը 24:00:

Այս ընտրություններին ավելի քան 350 լրագրողներ և լրատվական գործակալներ 160 լրատվամիջոցներից և աշխարհի 20 երկրներից անդրադարձել են Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ և բանիմացների խորհրդի 6-րդ ընտրությունները:

Իրանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ընտրությունների այս շրջանում 61 մլն 172 հազար 298 մարդ հնարավորություն ունի մասնակցելու:

31 մարզերում նախատեսվել են շուրջ 59 հազար ընտրատեղամասեր, որոնցից 15 հազար քվեատուփեր շարժական են։

Ընտրությունների այս շրջանն անցկացվում են Իրանի Իսլամական խորհրդարանի 290 և բանիմացների խորհրդի 88 անդամների ընտրելու համար։

 

  • Կիսվել: