ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանում արտադրվել է «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութ

Իրանում արտադրվել է «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութ

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է օմիկրոն շտամին հակազդելու համար «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութի արտադրության մասին, գրում է parstoday.com-ը:

Առողջապահության նախարարության հետազոտությունների փոխնախարար Յունես Փանահին ասել է<<Բարաքաթի նոր սերնդի պատվաստանյութը առաջիկա շաբաթ կմտնի կլինիկական փորձարկման փուլ>>։

<<Շաֆաֆարմադ>> պատվաստանյութ արտադրող գերծարանն ավելի վաղ հայտարարել էր օմիկրոնի պատվաստանյութի արտադրության և կենդանիների փորձարկումներում դրա հաջողության մասին։

Պատվաստանյութի ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նոր պատվաստանոյութը 100 տոկոս չեզոքացնում է օմիկրոնի շտամը և դրա անվտանգությունը կենդանիների վրա կատարված փորձարկման մասին։

Այս ուսումնասիրությունների զեկույցը հոդվածի տեսքով հրապարակվել է «Բիյոարքայո» կայքում։

 

  • Կիսվել: