Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է զոհվել
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով տասը սահմանապահ է սպանվել, հայտնում է Իրանի ՆԳՆ-ն։
«Տաֆտանի շրջանում տրանսպորտային մայրուղու վրա 10 սահմանապահների զոհվելուց հետո ՆԳ նախարարը կարգադրել է ոստիկանության հրամանատարներից և ՆԳՆ պաշտոնյաներից կազմված խմբին շտապ հետաքննել դեպքի հանգամանքները»,-հայտնել են ՆԳՆ-ից։
Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանին, հաճախ է հայտնվում իրանական նորություններում՝ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ահաբեկչության դեմ պայքարող սահմանապահների մահվան հետ: Իրավիճակը սրում են տնտեսական, բնապահպանական և այլ բարդ պայմանները։