կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իրանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Իրանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հաղորդում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC):

EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 21:37-ին Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ:

Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունն իջեցրել են մինչև 5.4:

Նախնական տեղեկություններով՝ զոհերի կամ ավերածություններ չկան։

  • Կիսվել: