կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի մոտակայքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր առավոտյան սեյսմոլոգները հայտնել էին Իրանի Հորմոզգան նահանգում 5,3 և 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժի մասին։

Նոր երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 16։26-ին (երևանյան ժամանակով՝ 20։26-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբասից 54 կմ հեռավորության վրա, օջախը՝ 7 կմ խորության վրա։

 

  • Կիսվել: