կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանն ընդգծել է ջրային ռեսուրսներին ուշադրություն դարձնելու և Արաքսում իր ջրային իրավունքների պահպանման անհրաժեշտությունը

Իրանն ընդգծել է ջրային ռեսուրսներին ուշադրություն դարձնելու և Արաքսում իր ջրային իրավունքների պահպանման անհրաժեշտությունը

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության փոխնախարարի հետ հանդիպմանը Իրանի Էներգիայի նախարարության ջրային ռեսուրսների գրասենյակի ղեկավարի տեղակալն ընդգծել է ընդհանուր ջրային ռեսուրսներին ուշադրություն դարձնելու և Արաքս գետում Իրանի ջրային իրավունքները հարգելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մուհամմադ Ջավանբախտի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունում հանդիպել է փոխնախարար Աքիֆ Օզկալդիի հետ: Հանդիպման ժամանակ, Ջավանբախշն անդրադարձել է երկու երկրների կառավարությությունների և ժողովուրդների երկարամյա բարեկամական հարաբերություններին: նա անդրադարձել է Իրանի արևմուտքի, արևելքի և Արդաբիլի նահանգների ջրային հարցերի քննարկման անհրաժեշտությունը, կոչ անելոբ հատուկ ուշադրություն դարձնել ընդհանուր ջրային ռեսուրսներին և Արաքս գետում Իրանի ջրային իրավունքները հարգելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Իրանի և հարևան երկրների միջև կնքված ջրային համաձայնագրերին և Թուրքիայի հետ Ղարեհսու և Սարիսու գետերի ջրային ռեսուրսների օգտագործման անցեալին, Ջավանբախտն ընդգծել է Արաքս գետի ջրային համագործակցության համատեղ տեխնիկական հանձնաժողով և աշխատանքային խումբ ստեղծելու ջրային հարցերը քննարկելու նպատակով երկկողմ հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության փոխնախարար Աքիֆ Օզքալդին ողջունել է ջրային ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են կազմակերպել տեխնիկական հանդիպումներ:

  • Կիսվել: