երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Իրանն ունի Վիեննայի բանակցություններում համաձայնության հասնելու կամք. ԻԻՀ ԱԳՆ

Իրանն ունի Վիեննայի բանակցություններում համաձայնության հասնելու կամք. ԻԻՀ ԱԳՆ

Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրւոյցւոմ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը քննարկել են Վիեննայի բանակցությունների վերջին զարգացումները, միջազգային կարևոր իրադարձությունները և ուՒկրաինական ճգնաժամը, գրում է parstoday.com-ը:

Հեռախոսազրւոյցւոմ, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Էնրիկե Մորայի Թեհրան կատարած այցին, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Այցի ընթացքում քննարկվել են մի շարք նախաձեռնություններ»:

Նշելով, որ Իրանը լուրջ է տրամադրված Վիեննայում համաձայնության գալու հարցում, Աբդոլլահյանը հավելել է. «Թեհրանն ունի բանակցություններում համաձայնության հասնելու կամք»:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ դեմ է պատերազմին, այդ թվում նաև Ուկրաինայում»։

Ջոզեպ Բորելը հեռախոսազրույցում նշել է. «Այժմ մենք երկխոսության նոր ուղու վրա ենք և կենտրոնանում ենք լուծումների վրա: Եվ ես հույս ունեմ, որ կհասնենք լավ արդյունքի»:

  • Կիսվել: