երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանն ունի միջուկային ռումբ ստեղծելու համար տեխնիկական միջոցներ. Խարազի

Իրանն ունի միջուկային ռումբ ստեղծելու համար տեխնիկական միջոցներ. Խարազի

Իրանը «տեխնիկապես ի զորու է միջուկային ռումբ արտադրելու», բայց դեռ չի որոշել՝ ստեղծել այն, թե՝ ոչ՝ ասել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին:

«Մի քանի օրում մենք կարողացանք ուրանը հարստացնել մինչև 60%, մենք կարող ենք հեշտությամբ արտադրել մինչև 90% հարստացված ուրան… Իրանն ունի  միջուկային ռումբ ստեղծելու համարտեխնիկական միջոցներ, բայց դեռ որոշում չի կայացրել այդ հարցում»,- ասել է Խարազին Al Jazeera-ի հետ հարցազրույցում:

2018 թվականին ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից։ Գործարքի պայմաններով Իրանը պարտավոր էր դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Որոշ ժամանակ անց, ինչպես նշում է Reuters-ը, Իրանը սկսել է «խախտել միջուկային սահմանափակումները»։

  • Կիսվել: