շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող համաձայնագրեր են ստորագրել

Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող համաձայնագրեր են ստորագրել

Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել, տեղեկացրել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Սաիդ Ռասոլին, հայտնում է tasnimnews.com-ը:

Նշվում է, որ նա հայտնել է, որ նոր պայմանագրերը նպատակաուղղված են երկու հարևան երկրների միջև երկաթուղային ճանապարհով ուղևորությունների և բեռնափոխադրումների հնարավորությունն առավելագույնի հասցնելուն:

Ռասոլին նաև նշել է, որ Թեհրանն ու Անկարան համաձայնել են ուժեղացնել արևելք-արևմուտք միջանցքը, որն Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով Չինաստանը միացնում է Թուրքիային:

Նրա խոսքով՝ Ստամբուլը, Թեհրանն ու Իսլամաբադն իրար միացնող տրանսազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավորություն կստեղծի նոր Մետաքսի ճանապարհին միանալու համար:

 

  • Կիսվել: